Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչպե՞ս ճիշտ նախաճաշել. գիտնականներ. news.am

Ինչպե՞ս ճիշտ նախաճաշել. գիտնականներ. news.am

Աշխարհում մարդկանց կեսից ավելին սխալ է սնվում եւ ոչ ճիշտ նախաճաշում, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության եւ ֆիզիկական կազմվածքի վրա: Այս մասին հայտնել են Ավստրալիայի գիտնականները, ովքեր նաեւ իրենց տեսակետն են հայտնել ճիշտ նախաճաշի մասին:

Կանոն համար մեկ. պարտադիր նախաճաշել: Նախաճաշն իրականում շատ կարեւոր է առողջության եւ նյութափոխանակության համար, այն օրգանիզմն էներգիայով է ապահովում, որն անհրաժեշտ է արդյունավետ աշխատանքային օրվա համար, այդ պատճառով նախաճաշը բաց թողնելը սխալ է:

Ըստ գիտնականների, երբ մարդը չի նախաճաշում, օրվա ընթացքում, սովորաբար, ավելի շատ է ուտում, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է նյութափոխանակության խանգարման, իսկ ավելի մեծ տարիքում՝ լուրջ հիվանդությունների եւ ճարպակալման:

Կանոն համար երկու. նախաճաշից առաջ հարկավոր է մեկ բաժակ գոլ ջուր կամ առանց շաքարավազի կանաչ թեյ խմե, որից 1-2 ժամ անց կարելի է նախաճաշել:

Կանոն համար երեք. նախաճաշը պետք է հավասարակշռված լինի, սննդարար եւ պարունակի օրգանիզմին օգտակար նյութեր: Միաժամանակ, սակայն, այն չպետք է ծանրաբեռնի եւ ճնշի նյութափոխանակության գործընթացը: Գիտնականների կարծիքով՝ շատերը չեն հետեւում այս կանոնին:

Շատերն են համակարծիք, որ նախաճաշին պետք է սպիտակուցներ պարունակող մթերքներ (օրինակ՝ ձու), հատիկավորներ եւ շիլաներ ուտել: Իսկ ահա քաղցրավենիք ընտրելն այնքան էլ լավ գաղափար չէ, քանի որ նախաճաշից կարճ ժամանակ անց նորից քաղց կզգաք:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. молодица.рф
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ